Կարևոր իրադարձություններ

Խնդրանք Գալուստ Սահակյանի տնեցիքին. «ՉԻ»

09 Մարտ, 2018 10:19
Խնդրանք Գալուստ Սահակյանի տնեցիքին. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Հայ ազգի մեջ ընդդիմադիր ճամբար չկա, պարզապես հայը ցանկանում է լավ ապրել, իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել»,-հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«ՉԻ» - Սովորաբար այդպես ծծկեր երեխաների մասին են ասում՝ «Ի՞նչ է պետք, որ փորը կուշտ լինի, տակը չոր լինի, ժամանակին հանեն մաքուր օդի»:

Ծծկեր երեխային գուցե իսկապես դրանից ավելին պետք չէ, որովհետեւ գիտակցությունը դեռեւս սաղմնային վիճակում է: Բայց Գալուստ Սահակյանն ակնհայտորեն ինքն իրեն է նկարագրել ու միանգամայն իրավացի է՝ տնեցիք լավ են ապրում, իր սառնարանում լիքը ուտելիք կա, ժամանակին օդափոխվում է, գիտակցությունն էլ սաղմնային վիճակում է:

Ի դեպ՝ եթե որեւէ օտարերկրացի իրեն նման արտահայտություն թույլ տար, թե հայերի գիտակցությունը պայմանավորված է միայն ստամոքսով, ազգովի այդ մարդուն թուրք կհայտարարեինք (կամ՝ ադրբեջանական նավթադոլարներով գնված):
Բայց ասողը գալուստ Սահակյանն է, եւ բոլորս ըմբռնումով ենք մոտենում: Ու միայն մի խնդրանք ունեն՝ որ տնեցիք նորմալ կերակրեն ու ժամանակին հանեն զբոսանքի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին