Կարևոր իրադարձություններ

ՔԿՀ-ներում մեծ սպասումներ են ձեւավորվել, թե համաներում է լինելու, բայց Սերժ Սարգսյանը այլ լուծում է գտել. «ՀԺ»

09 Մարտ, 2018 09:30
ՔԿՀ-ներում մեծ սպասումներ են ձեւավորվել, թե համաներում է լինելու, բայց Սերժ Սարգսյանը այլ լուծում է գտել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախագահության պաշտոնավարման ժամկետի ավարտին մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում մեծ սպասումներ են ձեւավորվել, որ առաջիկայում այդ առթիվ Սարգսյանը, հավանաբար, ընդգրկուն համաներում կհայտարարի:

Բացի այս, առաջիկայում մի քանի խոշոր համապետական իրադարձություններ են սպասվում: Խոսքը, մասնավորապես, Առաջին հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի մասին է:

Վերջին համաներումը ՀՀ-ում տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, մինչեւ այդ՝ 2011-ին, 2009-ին:

Համաներման ակտը, որպես կանոն, մինչեւ վերջին պահը գաղտնի է պահվում:
«Հայկական ժամանակ»-ի իրազեկ աղբյուրները, սակայն, հայտնում են, որ առաջիկայում նման միջոցառում չի սպասվում: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը նախընտրում է կոնկրետ մարդկանց ազատ արձակել ոչ թե համաներմամբ, այլ ներման միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին