Կարևոր իրադարձություններ

Ֆուտբոլիստներն ուզում են, որ Վենգերը հեռանա. ESPN

08 Մարտ, 2018 21:38
Ֆուտբոլիստներն ուզում են, որ Վենգերը հեռանա. ESPN

Լոնդոնի «Արսենալը» ճգնաժամ է ապրում: Թիմը ոչ միայն չի կարողանոմ խաղթել, այլև չի ցուցադրում այնպիսի խաղ, ինչպիսին երկրպագուները ցանկանում են տեսնել՝ հատկապես նոր ձեռքբերումներից հետո:

ESPN-ի փոխանցմամբ՝ լոնդոնցիների գլխավոր մարզչից դժգոհ են ոչ միայն երկրպագուները, այլև ֆուտբոլիստները՝ հատկապես հնաբնակները: Աղբյուրը տեղեկացնում է, որ լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները ոչ միայն դժգոհ են արդյունքներից, այլև դժգոհ են մարզումների որակից և թիմի մարտավարական պլանից:

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստները ցանկանում են, որ Վենգերը հեռանա: Նրանք հարգում են մարզչին, սակայն չեն ցանկանում շարունակել նույն կերպ: Թիմի ֆուտբոլիստները, սակայն, չեն պատկերացնում, թե ով կլինի իրենց ապագա մարզիչը:

Նշենք նաև, որ ինքը՝ Արսեն Վենգերը, նշել է, որ առաջիկայում չի պատրաստվում հեռանալ թիմից:

 

Լրահոս

Դիտել ավելին