Կարևոր իրադարձություններ

Սանդրա Բալլոկը գաղտնի ամուսնացե՞լ է

07 Մարտ, 2018 22:58
Սանդրա Բալլոկը գաղտնի ամուսնացե՞լ է

Սանդրա Բալլոկը ինտրիգ է առաջացրել երկրպագուների մեջ. լրատվամիջոցներում հայտնվել են պապարացիների կողմից արված լուսանկարներ, որոնք կասկած են հարուցում, որ դերասանուհին գաղտնի ամուսնացել է: Լրագրողները լուսանկարել են դերասանուհուն, երբ նա քայլում էր Լոս Անջելեսի փողոցներով՝ իր ընկերոջ`լուսանկարիչ Բրայան Ռենդալլի հետ: Լուսանկարում Ռենդալի մատնեմատին պարզ նկատվում է ամուսնական մատանի: Իսկ Սանդրան իր ձեռքը համառորեն թաքցնում է իր սիրելիի թիկունքում:

Իրականում վաղուց են լուրեր պտտվում, որ 53-ամյա դերասանուհին պատրաստվում է ամուսնանալ Բրայանի հետ: Նրանք փաստացի քաղաքացիական ամուսիններ են` արդեն երկու տարի է`ապրում են միասին և շատ երջանիկ են:

Այժմ նրանք դաստիարակում են երկու որդեգրած երեխաների`7-ամյա Լուսիային և 5-ամյա Լայելին: Սանդրայի ընկերուհիները վստահեցնում են, որ Բրայանը բավականին շատ ժամանակ է հատկացնում երեխաներին, և վերջիններս նրան հայր են համարում`չնայած այն հանգամանքին, որ փաստաթղթերով Սանդրան հանդիսանում է միայնակ մայր:

 

Լրահոս

Դիտել ավելին