Կարևոր իրադարձություններ

«ՀՀԿ» խմբակցությունը դեմ է Վ.Սարգսյանի անվան փողոցի անվանափոխմանը

07 Մարտ, 2018 21:01
«ՀՀԿ» խմբակցությունը դեմ է Վ.Սարգսյանի անվան փողոցի անվանափոխմանը

 Մարտի 7-ին անցկացվեց Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում քննարկվել են Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի երկրորդ հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկված 2 հարց: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի 16 անդամներից 15-ը: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանափոխելու և վերջինիս հուշարձանի տեղադրման մասին «Երկիր Ծիրանի» խմբակցության առաջարկած իրավական ակտի նախագծին նիստին ներկա հանձնաժողովի 15 անդամներից 14-ը քվեարկեց դեմ: Կողմ քվերակեց միայն նախագիծը ներկայացնողը: Նիստում քննարկվեց նաև Մյասնիկյանի արձանի հարակից այգում Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին նախագիծը, որին դեմ քվեարկեցին հանձնաժողովի անդամներից 10-ը, կողմ՝ 5-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին