Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը վնասաբեր է ԼՂ հակամարտության խաղաղ լուծման համար

07 Մարտ, 2018 19:00
Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը վնասաբեր է ԼՂ հակամարտության խաղաղ լուծման համար

Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը վնասաբեր է ԼՂ հակամարտության բանակցված և խաղաղ ճանապարհով լուծման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» մասին վերջերս կատարած հայտարարությանը:

Նա ևս մեկ անգամ կոչ արեց նման հարցը բարձրացնելու ժամանակ հղում կատարել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությանը:

«Այս հարցը կրկին հնչել է: Ուզում եմ ասել, որ Ադրբեջանի նախագահի՝ ձեր հիշատակած հայտարարության առնչությամբ Ֆրանսիայի արտգործնախարարությունն իր պատասխանը տվել է, այսինքն՝ Ֆրանսիան և, ավելի ընդարձակ ներկայացնեմ, Մինսկի խմբի համանախագահությունը պատասխանել է ադրբեջանական այդ հայտարարությանը»,-ասաց նա:

 
 

Լրահոս

Դիտել ավելին