Կարևոր իրադարձություններ

«Ամոթալի է, որ Լոնդոնը կարմիր գորգ է փռել սաուդցիների համար». Guardian-ի անդրադարձը

07 Մարտ, 2018 18:07
«Ամոթալի է, որ Լոնդոնը կարմիր գորգ է փռել սաուդցիների համար». Guardian-ի անդրադարձը

Ամոթալի է, որ Բրիտանիան զենք է վաճառում Արաբիային ՝ Եմենի դեմ օգտագործելու համար, գրում է Guardian բրիտանական օրաթերթը:

Բրիտանական օրաթերթի հաղորդմամբ, Բրիտանիայի կառավարությունը կարմիր գորգ է փռում Արաբիայի գահաժառանգի համար, մինչդեռ Եմենում մարդկանց կոտորելով և սովի մատնելով, նա ոտնահարում է միջազգային օրենքները:

«Բրիտանիայի անվտանգության համար Արաբիայի հետ պաշտպանական ու անվտանգության համագործակցության անհրաժեշտության կապակցությամբ վարչապետ Թերեզա Մեյի հայտարարություններն անհիմն են և այդ երկիրը միմիայն նյութական շահերի է ձգտում, քանի որ Լոնդոնին մտահոգում են Եվրամիությունից դուրս գալու նյութական հետևանքները»,- գրում է թերթը:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը չորեքշաբթի Լոնդոն է ժամանել: Նրա այցը բողոքների ալիք է բարձրացրել երկրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին