Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը լավ աշխատող է, մեր հասարակությանն անհրաժեշտ պաշտոն կարող է ունենալ. Գալուստ Սահակյան

07 Մարտ, 2018 15:32
Կարեն Կարապետյանը լավ աշխատող է, մեր հասարակությանն անհրաժեշտ պաշտոն կարող է ունենալ. Գալուստ Սահակյան

Սերժ Սարգսյանը կկարողանա գործն առաջ տանել: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀկ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:

«Նա (Սերժ Սարգսյանը) մեր քաղաքական պրակտիկայում միակ մարդն է, ով քաղաքական հզորագույն ուժի լիդերն է, մասնակցել է մեր պետության բոլոր գործընթացներին՝ և՛ անկախությանը, և՛ ղարաբաղյան շարժմանը, և՛ արտաքին քաղաքականության զարգացումներին: Մի խոսքով՝ նա մի անձնավորություն է, որը կկարողանա գործն առաջ տանել»,- ասաց նա:

Հարցին՝ այն, որ Հանրապետական կուսակցությունը չունի այլ թեկնածու, չի՞ խոսում արդյոք կադրային սնանկության մասին, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ինչպես վարչապետի, այնպես էլ քաղաքական պաշտոնների առումով կուսակցությունը շատ անդամներ ունի:

«Ենթադրենք՝ ինչ-որ մեկը բավականին հմուտ է, կարող է դառնալ վարչապետ, բայց ես կարծում եմ, որ այսօր նախագահը կարող է ամենալավ վարչապետը լինել»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ սխալ է արել ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը, որ չեն դիտարկում նրա՝ վարչապետի թեկնածու լինելը, Գալուստ Սահակյանն այսպես պատասխանեց. «Վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ թե սխալներ է թույլ տվել, այլ շատ լավ աշխատել է, բայց այս ժամանակվա վարչապետի գործառույթներով: Ապագա վարչապետը երկրի վարչապետ լինելուց բացի նաև քաղաքական գործընթացները պետք է կարգավորի: Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը որոշակիորեն նորմալ, մեր հասարակությանն անհրաժեշտ պաշտոն կարող է ունենալ, նա շատ լավ աշխատող է»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին