Կարևոր իրադարձություններ

Անվտանգության խորհուրդը կգլխավորի վարչապետը. աղմկահարույց նախագիծն ընդունվեց

07 Մարտ, 2018 12:00
Անվտանգության խորհուրդը կգլխավորի վարչապետը. աղմկահարույց նախագիծն ընդունվեց

Այսօր՝ մարտի 7-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» մասին օրենքի նախագիծը:

Այն դրվեց քվեարկության և ընդունվեց 86 կողմ և 8 դեմ հարաբերակցությամբ:

Նշենք` նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Բացի նրանից ԱԽ անդամներ են լինելու նաև առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը: 

Անվտանգության խորհրդում չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին