Կարևոր իրադարձություններ

«Անկարան Հայաստանի քայլը արձագանքման արժանի չի համարում». թուրք քաղաքագետ

07 Մարտ, 2018 11:21
«Անկարան Հայաստանի քայլը արձագանքման արժանի չի համարում». թուրք քաղաքագետ

Թուրք հայտնի հրապարակախոս, քաղաքագետ  Ջենգիզ Աքթարը, «Ermenihaber.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարներին, հոռետեսական կանխատեսում է արել` նշելով, որ Անկարայի ներկայիս արտաքին քաղաքականությունը, ի տարբերություն նախկինի, հիմնված չէ հարևաների հետ լավ հարաբերություններ ստեղծելու, գործընկերություն անելու, երկխոսություն ծավալելու վրա:

«Այդ ժամանակաշրջանն արդեն վաղուց ավարտված է:  Անկարայի արտաքին քաղաքականությունն արդեն ուժի դիրքերից է հանդե գալիս՝ լինի հարևանթե ոչ հարևան երկիր:  Այս նոր քաղաքականությունից Եվրամիությունը և ԱՄՆ-ն ստանում են իրենց բաժինը և առայժմ միայն դիտորդի դերում ենԱյս համատեքստում նայելով Հայաստանի հետ հարաբերությունների ապագային՝  դեռ դրական կամ կառուցողական քաղաքականության նախանշաններ չեմ տեսնումՆույնիսկ գրեթե անհնար է ասելթե այս հարցում երբ դրական տեղաշարժ կլինի»,- ասաց քաղաքագետը:

Ermenihabere.am-ի այն հարցին,
 թե ինչու առ այսօր պաշտոնական Թուրքիան չի արձագանքել Հայաստանի կողմից արձանագրությունների չեղարկմանը, Աքթարը նկատեց.
«Անկարայում որոշում կայացնողները հավանաբար կարծում են, թե այս քայլն այնքան անկարևոր էոր նույնիսկ որևէ հայտարարության արժանի չէ»:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Հայաստանի այս քայլին չնայած թուրքական մամուլի բուռն արձագանքի, պաշտոնական Անկարայի կողմից որևէ հայտարարություն առայժմ չի արվել:

 

Լրահոս

Դիտել ավելին