Կարևոր իրադարձություններ

68-ամյա Պուգաչովան տոնել է գարնան սկիզբն ու աստղային հյուրերի հրավիրել իր խնջույքին (լուսանկարներ, տեսանյութ)

07 Մարտ, 2018 00:31
68-ամյա Պուգաչովան տոնել է գարնան սկիզբն ու աստղային հյուրերի հրավիրել իր խնջույքին (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուսական էստրադայի պրիմադոննան ազդարարել է գարնան սկիզբը: Ավանդույթի համաձայն՝ մարտի առաջին կիրակին Ալլա Պուգաչովան խնջույք է կազմակերպում, որին հրավիրում է իր մեծ ընտանիքի անդամներին և շոու-բիզնեսի ներկայացուցիչներին:

Ինչպես ներկայացնում է News.Mail.ru-ն, այս տարի 68-ամյա պրիմադոննայի հյուրերն էին Կրիստինա Օրբակայտեն, Ֆիլիպ Կիրկորովը, Տատյանա Նավկան, Մաքսիմ Գալկինը, Ժասմինը, Նիկոլայ Բասկովը, Ալեքսանդր Բույնովը և այլ հայտնիներ:

Տոնակատարությանը ներկա են եղել Պուգաչովայի և Գալկինի երեխաները՝ Գարին և Լիզան, Կիրկորովի երեխաները՝ Ալլա-Վիկտորիան և Մարտինը, ինչպես 

Ինչպես աղբյուրն ընդգծում է, Պուգաչովան ևս մեկ անգամ փայլել է գեղեցիկ տեսքով՝ խամրեցնելով խնջույքի բոլոր հյուրերին:






 

 

Լրահոս

Դիտել ավելին