Կարևոր իրադարձություններ

Հայտնվել է Ֆիլիպ Կիրկորովի հարազատ եղբայրը

07 Մարտ, 2018 00:05
Հայտնվել է Ֆիլիպ Կիրկորովի հարազատ եղբայրը

Երգիծական փոփ–խմբի արտիստը հայտարարել է, որ պատրաստ է ԴՆԹ թեստ անցնել։ «Էքս ԲԲ» երաժշտական համույթը, որտեղ հանդես էր գալիս արտիստ Ալեքսանդր Մատվեևը, որոշ շրջանակներում վուլգառության և լկտիության չափանիշ է համարվում։ Խումբը հայտնի է իր՝ հիթային երգերի նմանակումներով, սակայն դրանց որակի հարցը բաց է մնում։ Խմբի նախկին մենակատար Ալեքսանդր Մատվեևը պատմել է, որ երիտասարդ տարիներին իր մայրը հանգստացել է Սոչիում և այնտեղ Ֆիլիպի հոր՝ Բեդրոս Կիրկորովի հետ սիրավեպ է ունեցել։ Հենց այդ կապից էլ իբր ծնվել է Ալեքսանդրը։

Մատվեևը պնդում է, որ մանկուց զգացել է Ֆիլիպի հետ հարազատության կապը և շատ բաների է պատրաստ, որպեսզի ապացուցի կամ հերքի իր զգացմունքներն ու մոր պատմածները։

Ֆիլիպի ենթադրյալ եղբայրը պնդում է, որ Ֆիլիպի հետ նրանք շատ ընդհանրություններ ունեն, օրինակ հասակը և ոտքի չափսը։ Ինքը՝ Կիրկորովը, դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել այս պատմությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին