Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը նոր փոխնախարար է նշանակել ու ընդունել ևս մեկ որոշում

06 Մարտ, 2018 21:41
Կարեն Կարապետյանը նոր փոխնախարար է նշանակել ու ընդունել ևս մեկ որոշում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ավագ Ավանեսյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից։

Մարտի 2-ին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել էր Գարեգին Մելքոնյանը և նշանակվել Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

 

Լրահոս

Դիտել ավելին