Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու FIFA-ի ղեկավարը Կրեմլում ֆուտբոլ են խաղացել (տեսանյութ, լուսանկարներ)

06 Մարտ, 2018 13:55
Պուտինն ու FIFA-ի ղեկավարը Կրեմլում ֆուտբոլ են խաղացել (տեսանյութ, լուսանկարներ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու FIFA-ի ղեկավար Ջիաննի Ինֆանտինոն իրենց ֆուտբոլային հմտություններն են ցուցադրել Կրեմլի կանաչ սենյակում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Այդ կադրերը ներառվել են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակված տեսաֆիլմում, որում անգլիացի Ուեյն Ռունին, բրազիլացի Ռոնալդուն, մեքսիկացի Խորխե Կամպոսը, նիգերիացի Ջի Օկոան, ավստրալացի Հարրի Քյուելը, ճապոնացի Հիդետոշի Նակատան և այլ ֆուտբոլային աստղեր ցույց են տալիս իրենց հմտությունները:

Image result for Путин и Инфантино сыграли в футбол в Кремле

«Նույնիսկ FIFA-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն են մասնակցել են տեսանյութի պատրաստմանը և մի քանի հնարք կատարել»,- նշվում է ՖԻՖԱ-ի կայքում:

Image result for Путин и Инфантино сыграли в футбол в Кремле

Image result for Путин Инфантино  футбол в Кремле

 

Լրահոս

Դիտել ավելին