Կարևոր իրադարձություններ

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանության է արժանացրել միջուկային գործարքը

14 Հոկտեմբեր, 2015 19:38
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանության է արժանացրել միջուկային գործարքը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական պահապանների խորհուրդը (Իրանում վերխորհրդարանական հատուկ մարմին) հավանության է արժանացրել միջուկային համաձայնագրի գործարկման կարգը կարգավորող օրինագիծը։

Սահմանադրության պահապան խորհրդի կողմից գործարքի հավանության արժանացումը նշանակում է, որ օրենքը պաշտոնապես մտնում է ուժի մեջ։ Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ օրինագիծը հավանության է արժանացրել հոկտեմբերի 4-ին։ Իրանն ու «Վեցյակը» միջուկային համաձայնագիրը ստորագրել են ընթացիկ տարվա հուլիսի 14-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին