Կարևոր իրադարձություններ

Լիոնի քաղաքապետի հետ ստորագրեցինք համագործակցության հուշագիր. Տարոն Մարգարյան

05 Մարտ, 2018 21:25
Հեղինակ՝ Տարոն Մարգարյան
Լիոնի քաղաքապետի հետ ստորագրեցինք համագործակցության հուշագիր. Տարոն Մարգարյան

Պաշտոնական այցով Երևան ժամանած Լիոն քաղաքի քաղաքապետ, իմ լավ գործընկեր ու բարեկամ Ժորժ Կեպենեկյանի հետ այսօր ստորագրեցինք հուշագիր, որով նախանշեցինք այն հիմնական գերակա ուղղությունները, որոնցով կխորացնենք երկու քաղաքների համագործակցությունը: Հուշագրում ներառել ենք մասնավորապես մշակույթի, առողջապահության, կրթության, տուրիզմի, տրանսպորտի և քաղաքային լուսավորության, ինչպես նաև կառավարման նորարարական տեխնոլոգիաների՝ Խելացի քաղաքի և գործարար կապերի զարգացման ու ընդլայնման ուղղություններով համագործակցության խորացումը: Հաշվի առնելով երկուստեք հարաբերությունների զարգացման դրական դինամիկան ու առկա ներուժը, համոզված եմ, որ նախանշված բոլոր ուղղություններով ևս կարձանագրենք լուրջ հաջողություններ:

Անցած ավելի քան 20 տարիների ընթացքում պարոն Կեպենեկյանն իսկապես մեծ ներդրում ու ավանդ է ունեցել Երևանի և Լիոնի բարեկամական կապերի ամրապնդման գործում և, լավ ճանաչելով գործընկերոջս ու իմ լավ բարեկամին, վստա՛հ եմ, որ այսուհետ ևս նա կշարունակի անել առավելագույնը՝ մեր երկու քաղաքների միջև կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին