Կարևոր իրադարձություններ

«Կեղծ» ժպիտը վտանգավոր է առողջության համար

14 Հոկտեմբեր, 2015 19:33
«Կեղծ» ժպիտը վտանգավոր է առողջության համար

«Կեղծ» ժպիտը ոչ միայն դրականորեն չի ազդում առողջության վրա, այլ նաև կարող է այն վնասել՝ զգուշացնում են հոգեբանները: Այս մասին հայտնում է joinfo.ua-ն: Միաժամանակ լայն, անկեղծ ժպիտը կյանքը երկարացնում է միջինը 7 տարով:

Այդպիսի եզրակացության են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները` ուսումնասիրելով 230 բեյսբոլիստների լուսանկար՝ արված 1952 թվականին: Նրանք համեմատել են խաղացողների տրամադրությունները նրանց առողջության անկետայի տվյալների հետ, և պարզվել է, որ լայն, անկեղծ ժպիտով մարզիկները մոտ 7 տարով ավելի երկար են ապրել, քան նրանց խոժոռ գործընկերները: Հատկանշական է, որ «կեղծ» ժպտացողները տառապել են սրտանոթային հիվանդություններից և այլ բժշկական խնդիրներից և ապրել են ավելի կարճ, քան անկեղծ ժպտացողները:

 

Լրահոս

Դիտել ավելին