Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին ցանկանում է Վրաստանում իշխանության վերադառնալ

05 Մարտ, 2018 14:45
 Սաակաշվիլին ցանկանում է Վրաստանում իշխանության վերադառնալ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ամստերդամից Վրաստանի «Միացյալ ազգային շարժում»-ից իր համակուսակիցներին կոչ է արել այլ կուսակցությունների հետ բանակցություններ սկսել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Մենք պետք է իշխանության վերադառնանք արդեն 2018 թվականին։ Ինչպես դա կանե՞նք։ Մենք պետք է հաղթենք նախագահական ընտրություններում և տապալենք Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունը, տապալենք նրա ֆեոդալական կարգերը»,- հայտարարել է Սաակաշվիլին իր տեսաուղերձում։

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան, հայտարարել է, որ այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ խորհրդակցություններ արդեն ընթանում են, սակայն չի պարզաբանել, թե կոնկրետ որ ուժերի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին