Կարևոր իրադարձություններ

Թուրքական ԶՈւ-ն Մանբիջը «մաքրելու» է ահաբեկիչներից. էրդողան

05 Մարտ, 2018 12:30
Թուրքական ԶՈւ-ն Մանբիջը «մաքրելու» է ահաբեկիչներից. էրդողան

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն Մանբիջը «մաքրելու» է ահաբեկիչներից, այս մասին հաղորդում է  թուրքական «Սաբահ» պարբերականը:

Էրդողանը հայտարարել է, որ այսօր Աֆրինում են, վաղը՝ Մանբիջում, մյուս օրն էլ Եփրատի արևելքից մինչև Իրաքի սահման ամբողջ տարածքը կմաքրեն ահաբեկիչներից: Իրենց նահատակների արյունը գետնին չի մնա, նրանց հերոսությունները զուր չեն անցնի:
Թուրքիայի նախագահը խոսել է նաև քրդական ջոկատներին աջակցող ուժերի մասին՝ ակնարկելով ԱՄՆ-ին և պնդել, որ Թուրքիայի դեմ «դավաճանական» գործարքներ են կնքվում:

«Մենք այդ ահաբեկիչներից էլ, նրանց աջակիցներից էլ պատասխան ենք պահանջելու մեր ամեն մի նահատակի համար: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ դավաճանական գործարքներ են կնքվում այնտեղ: Սակայն Թուրքիան ի զորու է խախտել նրանց պլանները», - հայտարարել է Էրդողանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին