Կարևոր իրադարձություններ

Ցուկերբերգը կնոջ հետ խմորեղեն է պատրաստել

04 Մարտ, 2018 23:40
Ցուկերբերգը կնոջ հետ խմորեղեն է պատրաստել

Անցյալ ուրբաթ, երբ հրեաները տոնում էին Պուրիմը, Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր բլոգում լուսանկար է հրապարակել. ինքն ու իր կինը՝ Պրիսցիլլա Չանը այս տոնի համար ավանդական «համենտաշեն» կամ «Ամանի ականջներ» ուտեստն են պատրաստում։

«Համենտաշեն ենք պատրաստում. «հագ սամեահ»,– այսպես է վերնագրել նկարը Ցուկերբերգը, օգտագործելով հրեական արտահայտություն, որը թարգմանաբար նշանակում է «ուրախ տոն»։

Ի պատասխան այս հրապարակմանն արված գրառումներից մեկին՝ Մարկը բացատրում է, որ «Համանը Պուրիմի չարագործն է եղել, նա հայտնի է իր եռանկյունաձև գլխարկով։ Այս հյուրասիրությունը նրա նկատմամբ հաղթանակն է խորհրդանշում»։

 

Լրահոս

Դիտել ավելին