Կարևոր իրադարձություններ

Էրդողանի որդին զուգահեռներ է անցկացրել հոր և Աբդուլ Համիդ II-ի միջև

04 Մարտ, 2018 16:00
Էրդողանի որդին զուգահեռներ է անցկացրել հոր և Աբդուլ Համիդ II-ի միջև

Վերջին ավելի քան մեկ տասնամյակում, երբ Թուրքիայի իշխանության ղեկին կանգնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրանցվել են «գերազանց» հաջողություններ, ինչն աշխարհում նախանձի տեղիք է տվել: Այս մասին հայտնել է Էրդողանի որդին՝ Բիլալը։

Անդրադառնալով երկրում կախաղան բարձրացված, թունավորված, տապալված նախկին առաջնորդներին՝ Բիլալ Էրդողանն ընդգծել է, որ իրենք Էրդողանի դեմ հեղաշրջում թույլ չեն տա։

«Հենց հայտնվում է իրական առաջնորդ և փորձում վարել անկախ քաղաքականություն՝ հնչում են չհիմնավորված մեղադրանքներ»,-ասել է Բիլալը՝ հորը համեմատելով օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին