Կարևոր իրադարձություններ

«Ինչքա՞ն պետք է ինքդ քեզ չհարգես, ինչքա՞ն պետք է չսիրես քո քաղաքը, որպեսզի այսպես վարվես քաղաքային գույքի հետ»

03 Մարտ, 2018 13:57
Հեղինակ՝ Արազ Բաղդասարյան
«Ինչքա՞ն պետք է ինքդ քեզ չհարգես, ինչքա՞ն պետք է չսիրես քո քաղաքը, որպեսզի այսպես վարվես քաղաքային գույքի հետ»
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ՖԲ իր էջում գրում է. «Միայն 1 հարց է ինձ անհանգստացնում. ինչքա՞ն պետք է ինքդ քեզ չհարգես, ինչքա՞ն պետք է չսիրես քո ապրելու միջավայրը, քո քաղաքը, քեզ շրջապատող ամեն ինչ, որպեսզի այսպես վարվես քո սեփականությունը հանդիսացող քաղաքային գույքի հետ...
 
Չէ, մենք չենք զլանում, մենք նորից կվերանորոգենք և հնարավորինս շուտ նորից կտեղադրենք «ես սիրում եմ Երևանը» վերտառությամբ այս ցուցանակը, որը հասցրել է սիրվել սրտացավ Երևանցիների և մայրաքաղաք այցելող բազմաթիվ հյուրերի կողմից՝ հույս ունենալով, որ հետայսու այն ավելի երկար կուրախացնի բոլորիս և իր բովանդակությամբ կհուշի, որ պետք է սիրել քաղաքը, պետք է փայփայել և հոգ տանել այն ամենի համար ինչ քեզ շրջապատում և ավելի գեղեցիկ է դարձնում միջավայրը, որտեղ ապրում ես...»
 

Լրահոս

Դիտել ավելին