Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոր տեսանախագիծ է ստեղծում, որը հնարավոր կլինի դիտել միայն Facebook-ում, գրում է People ամսագիրը:
Նախագիծը կոչվելու է You Kiddin’ Me, որի նպատակն է հանրությանը ցույց տալ՝ ինչ է տեղի ունենում հոլիվուդյան աստղերի ընտանիքներում:
Facebook-ի օգտատերերը հնարավորություն կունենան մեկնաբանությունների միջոցով խորհուրդներ տալ, թե աստղային ինչ ընտանիքների հյուրընկալվի շոուն ու ինչ անի այնտեղ։
«Ես իմ փորձից գիտեմ, որ երեխաները շատ հաճախ այս կամ այն հարցով իմաստուն որոշումներ են կայացնում, նրանց հետեւելը զվարճալի կլինի»,- հայտնում է Քիմը։