Կարևոր իրադարձություններ

Վերկա Սերդյուչկային մեղադրել են զարմիկի օրգանները վաճառելու մեջ

03 Մարտ, 2018 00:30
Վերկա Սերդյուչկային մեղադրել են զարմիկի օրգանները վաճառելու մեջ

Ուկրաինացի արտիստ Անդրեյ Դանիլկոն՝ ավելի հայտնի որպես Վերկա Սերդյուչկա, լրագրողներին ասել է՝ ինչու երկար տարիներ չի շփվում հարազատ քրոջ հետ: Այս մասին հայտնում է uznayvse.ru-ն:

Իրական կյանքում երգիչը փակ մարդ է և հազվադեպ է շփվում մամուլի հետ, բայց վերջերս բացառություն է արել և խոսել է իր անձնական կյանքի մասին:

Անդրեյը պատմել է, որ մինչև հիմա չի ամուսնացել միայն որովհետև մինչև հիմա չի հանդիպել աղջկա, ում կսիրեր, բայց նախկինի պես երազում է ընտանիքի և երեխաների մասին:

Артист в образе Верки Сердючки

Անդրեյը պատմել է նաև 10 տարով մեծ քրոջ՝ Գալինա Գրիշկոյի հետ կատարված սարսափելի դեպքի մասին: Նրանք ամբողջ կյանքում ջերմ հարաբերություններ են ունեցել, բայց 13 տարի առաջ նրա որդին՝ Իվանը, առողջական խնդիրներ է ունեցել: Անդրեյը, վախենալով, որ Գալինան սկանդալ կսարքի, քրոջից գաղտնի տղային հիվանդանոց է տարել:

Ի վերջո արտիստի հանդերձարան է եկել ոստիկանությունը. Գալինան հայտնել է, որ նա գողացել է իր որդուն օրգանները վաճառելու համար: Այդ ժամանակից Անդրեյն այլևս չի շփվում քրոջ հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին