Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ–ն Պուտինի ուղերձի մասին. սպառնալիքներն անընդունելի են

02 Մարտ, 2018 23:02
ՆԱՏՕ–ն Պուտինի ուղերձի մասին. սպառնալիքներն անընդունելի են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Դաշնային ժողովին ուղղված ուղերձում սպառնալիքներ կային ՆԱՏՕ–ի անդամների հասցեին և դա անընդունելի է,– հայտարարել է ալյանսի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն։

«Ռուսաստանի հայտարարությունները անընդունելի և հակաարդյունավետ են։ Մենք բազմիցս հասկացրել ենք, որ ՆԱՏՕ–ի հակահրթիռային պաշտպանությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Մեր համակարգը պաշտպանում է եվրաատլանտյան տարածքում բաց թողնված բալիստիկ հրթիռներից»,– ասվում է հայտարարության մեջ, որ հրապարակել է Reuters-ը։

«Մենք նոր սառը պատերազմ կամ սպառազինությունների մրցավազք չենք ուզում»,– ընդգծել է մամլո քարտուղարը։ Լունգեսկուն նաև նշել է, որ ՆԱՏՕ–ն պատրաստ է ապահովել միության բոլոր անդամների և դաշնակիցների անվտանգությունը բոլոր տեսակի սպառնալիքներից։

 

Լրահոս

Դիտել ավելին