Կարևոր իրադարձություններ

Գարո Փայլանը ստորագրահավաք է նախաձեռնել՝ ուղղված Պոլսո հայոց պատրիարքի ընտրական գործընթացի վերսկսկմանը

02 Մարտ, 2018 20:18
Գարո Փայլանը ստորագրահավաք է նախաձեռնել՝ ուղղված Պոլսո հայոց պատրիարքի ընտրական գործընթացի վերսկսկմանը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսո հայոց պատրիարքի ընտրության դադարեցված գործընթացը վերսկսելու նպատակով ստորագրահավաք է նախաձեռնել: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Աշխարհում 12 մլն հայ կա և բոլորն էլ ծագումով Անատոլիայից են: Նրանք նայում են Պոլսո պատրիարքարանին, սակայն այս պահին ստատուս քվոն ուժերի ձեռքում պատանդի կարգավիճակում է»,-ասել է Փայլանը:

Պարբերականի փոխանցմամբ` Գարո Փայլանի կողմից սկսած «Պատրիարքական ընտրություններ հենց հիմա» վերտառությամբ նախաձեռնության ներքո ներկայումս ստորագրել է 1336 մարդ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին