Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը կփորձի նախագահական ընտրություններից հանրության ուշադրությունը շեղել սահմանային լարվածությամբ․Կիրո Մանոյան

02 Մարտ, 2018 19:43
Ադրբեջանը կփորձի նախագահական ընտրություններից հանրության ուշադրությունը շեղել սահմանային լարվածությամբ․Կիրո Մանոյան

Հնարավոր է, որ Ադրբեջանը, սահմանային լարվածության դիմելով, փորձի նախագահական ընտրություններից դժգոհողների ուշադրությունը շեղել դեպի արտաքին թշնամին:

Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Կարծում եմ՝ Ադրբեջանում Արցախի հարցը կարգավորելու հետաքրքրություն չկա: Հիմք չկա ակնկալելու, որ այդ երկիրը կփոխի իր կեցվածքը առաջիկա ամիսներին: Հնարավոր է, որ ռազմական որոշ գործողությունների դիմելով՝ նրանք ընտրություններից դժգոհողների ուշադրությունը շեղեն դեպի արտաքին թշնամին»,-ասաց Մանոյանը:

Նրա կարծիքով՝ Արցախի հարցի կարգավորումից լուրջ տեղաշարժ չի կարելի ակնկալել առնվազն մինչ 2019 թվական, այսինքն՝ Թուրքիայում նախագահական ընտրություններ: «Այդ երկիրը շահագրգռված է չէ հիմա այս հարցով զբաղվելու համար: Թուրքիայի գործող նախագահը, ով հավակնում է լինել նաև հաջորդը, ավելի շատ զբաղված է իր համար ստեղծել ծայրահեղ ազգայնական ընտրազանգված»,-նշեց Մանոյանը:

Այն պետությունները, որոնք միջնորդի դերակատարություն են ստանձնել, բնականաբար իրենց նպատակներում ունեն Արցախի հարցի կարգավորումը: Մանոյանի կարծիքով՝ կանխատեսելի ապագայում մեծամասշտաբ ռազմական գործողություններից խուսափելու համար նրանք փորձում են ամեն ինչ անել՝ նվազեցնելու դրա հավանականությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին