Կարևոր իրադարձություններ

Instagram-ում տեսազանգի հնարավորություն կհայտնվի

02 Մարտ, 2018 19:38
Instagram-ում տեսազանգի հնարավորություն կհայտնվի

Instagram սոցցանցում կհայտնվի ձայնային և տեսազանգի հնարավորություն, հայտնում է Techcrunch-ը: 

Օգտատերերը Instagram-ի Android տարբերակում հայտնաբերել են «զանգ» և «տեսազանգեր» գործառույթների ֆայլերը և նշաններ: Տեսազանգի նշանի հայտնվելու մասին հաղորդվում էր դեռ հունվարին, բայց այդ ժամանակ այդ գործառույցը հավանաբար դեռ ներքին թեստավորման փուլում էր: 

Այժմ զանգի նշանները հայտնվել են հանրային հասանելիության ֆայլերում: Ակնհայտ է, որ շուտով պաշտոնապես կհայտարարվի նոր գործառույթների հայտնվելու մասին, նշում է Techcrunch-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին