Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ում պատերազմի չվերսկսման երաշխիքներ չկան. այս անգամ չի հաջողվի այն կանգնեցնել 4 օրվա ընթացքում. «Ռոսբալտ»

02 Մարտ, 2018 15:48
ԼՂ-ում պատերազմի չվերսկսման երաշխիքներ չկան. այս անգամ չի հաջողվի այն կանգնեցնել 4 օրվա ընթացքում. «Ռոսբալտ»

Rosbalt.ru-ի հոդվածագիր Իրինա Ջորբենաձեն այն տեսակետն է հայտնել, որ ՌԴ-ի և Իրանի ներկայացուցիչների այցերը Երևան և Բաքու հնարավոր է կապված լինեն ԱՄՆ հետախուզության զեկույցի հետ:

ԱՄՆ հատուկ ծառայությունները հայտարարել էին ԼՂ հակամարտության վերսկսման հավանականության մասին, ինչպես հիշեցնում է լրատվամիջոցը՝ անդրադառնալով նրան, թե արդյոք Բաքու և Երևան Իրանից և ՌԴ-ից ներկայացուցիչների այցերը կապված են դրա հետ:

Հոդվածագիրը շեշտում է, որ ԱՄՆ հետախուզության նման «անկեղծությունը» աննկատ չէր կարող մնալ Երևանի և Բաքվի ուշադրությունից: Հարցը, թե ով է շահագրգռված նոր պատերազմում, դեռ անպատասխան է, քանի որ կողմերը նման շահագրգռվածության մասին չեն հաստատում: Ադրբեջանի`պատերազմի մեջ շահագրգռված լիելը ավերիչ կլինի և հարցականի տակ կդնի գազամուղների և տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունն ու գործունեությունը:

Բացի այդ, Ադրբեջանը չի կարող ՌԴ և ԱՄՆ-ի աջակցության հույս ունենալ, նրանք  հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցներ են:
Հեղինակը գրում է, որ, այնուամենայնիվ, ամերիկացիների զեկույցը լարվածություն է առաջացրել շատերի մոտ` հիշեցնելով, որ Երևան է ժամանել ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Կովկասում բռնկումներ սկսվեն, դա կարող է հանգեցնել իսլամիստ գրոհայինների հոսքը դեպի Անդրկովկաս՝ ՌԴ-ի հետ սահմաններ:
Ըստ հեղինակի Նարիշկինը Երևան է այցելել երեք պատճառով՝ հակամարտության վերսկսման մեծ հավանականության, Հայաստանում ահաբեկիչների հայտնվելու պոտենցիալ վտանգի և ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում ռուսական սպառազինությունների մատակարարումների հարցում Հայաստանին հանգստացնելու համար:
Հոդվածագիրը նշում է, որ Ղարաբաղյան հակամարտությամբ  Իրանը նույնպես մտահոգված է: Նարիշկինի այցի հետ գրեթե միաժամանակ Բաքու է ուղևորվել Իրանի պաշտպանության նախարարը:
Հայաստանում փորձում են հասկանալ` ինչու Հաթամին հանկարծ ուղևորվեց Բաքու. արդյո՞ք Թեհրանն իսկապես վախենում է իր սահմանին ռազմական գործողությունների վերսկսումից, փորձում է պարզել ռազմական գործողություններին ադրբեջանական պատրաստակամությունը, փորձում է զսպել իրավիճակի սրումը, թե՞ վախենում է, որ տարածաշրջանում երրորդ ուժեր կհայտնվեն:
Հեղինակը նշում է նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուղևորվել է Բելառուս` հիշեցնելով, որ Ադրբեջանը բելառուսական զենքի խոշոր գնորդն է:
Հասանովի ռազմատենչ հայտարարությունները և ամերիկյան հետախուզության տվյալները կարելի է համարել որպես հակամարտության կողմերին զսպելու ռազմավարություն, իսկ իրադարձությունների զարգացման մյուս տարբերակը՝ երկարատև ռազմական բախումները, ոչ մեկի շահերից չի բխում՝ բացի իշխանական կառույցներում չգտնվող ծայրահեղական կամ հանցավոր խմբերից: Սակայն ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, այն չի հաջողվի կանգնեցնել չորս օրվա ընթացքում, ինչպես դա եղավ 2016 թվականի ապրիլին, եզրափակում է հեղինակը:
 

Լրահոս

Դիտել ավելին