Կարևոր իրադարձություններ

«ՌԴ-ին մտահոգում են Սիրիայում Իրանի կողմից ռազմաբազաների, լոկացիոն կենտրոնների ստեղծման ու ռազմական դիրքավորման նախաձեռնությունները»

02 Մարտ, 2018 14:35
Հեղինակ՝ Կարեն Վերանյան
«ՌԴ-ին մտահոգում են Սիրիայում Իրանի կողմից ռազմաբազաների, լոկացիոն կենտրոնների ստեղծման ու ռազմական դիրքավորման նախաձեռնությունները»

Ամենևին էլ միանշանակ չէ, որ վերջին շրջանում մերձավորարևելյան զարգացումներում Իրանի իրատեսաբար տոտալ ազդեցության ընդլայնման միտումը շահավետ է ռուսական կողմին։

Մոսկվան ներկայում փորձում է հավասարակշռել տարածաշրջանում Իսրայել-Իրան բևեռների միջև ազդեցության վերաբաշխման գործընթացը՝ հնարավորություն չտալով այս կամ այն կողմին ունենալու բացահայտ դիրքային առավելություններ։ Դա են հաստատում վերջին ամիսներին ՌԴ և Իսրայելի ուժային կառույցների միջև համագործակցության ակտիվացման միտումները, հանդիպումների և այցելությունների հաճախակիացումը։

Ավելին՝ ռուսական կողմին մտահոգում են Սիրիայում Իրանի կողմից ռազմաբազաների, լոկացիոն կենտրոնների ստեղծման ու ռազմական դիրքավորման նախաձեռնությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին