Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն մի շարք օրենքներ ընդունեց

02 Մարտ, 2018 14:46
ԱԺ-ն մի շարք օրենքներ ընդունեց

ԱԺ-ն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծն  ընդունեց առաջին ընթեցմամբ` 68 կողմ, 1 դեմ, 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ձեռնպահ քվեարկեց «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը: Մինչ քվեարկությունը խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ իրենց առաջարկությունները հաշվի առնելու դեպքում, իրենք երկրորդ ընթեցմանը կողմ կքվեարկեն:  

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սերտ կապի մեջ են ոլորոտում աշխատող ՀԿ-ների հետ, նրանց հետ խորհրդակցել են և նրանք բավարաված են օրենքով:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդւնվեց միաձայն` 93 կողմ:

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթեցմամբ ընդունվեց 87 կողմ և 6 դեմ քվեարկությամբ:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագիծը  չի նպաստում դոնորության զարգացմանը, որը թեև բխում է սահմանդրական փոփոխություններից, սակայն հետընթաց է, ուստի «Ելք» դեմ կքվեարկի: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին