Կարևոր իրադարձություններ

Իրավասու չեմ վիճարկելու կամ կասկածի տակ դնելու Արմեն Սարգսյանի փաստաթղթերը. Արփինե Հովհաննիսյան

02 Մարտ, 2018 13:34
Իրավասու չեմ վիճարկելու կամ կասկածի տակ դնելու Արմեն Սարգսյանի փաստաթղթերը. Արփինե Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ ո՛չ որպես ԱԺ փոխնախագահ, ո՛չ որպես շարքային քաղաքացի իրավասու չեմ ո՛չ վիճարկելու, ո՛չ կասկածի տակ դնելու պաշտոնական մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթը, որով հավաստիացվում է Սահմանադրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, եթե Արմեն Սարգսյանը քաղաքացիության հետ կապված փաստաթղթերը հրապարակեր այս փուլում:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ բրիտանական օրենքի այն դրույթները, որոնց համաձայն՝ ոչ բնիկ բրիտանացիների համար երկքաղաքացի լինելու դեպքում քաղաքացիությունը  դադարեցվում է դիմումի պահից:

«Ես համոզմունք ունեմ, որ եթե կա որևէ հարց, որի իրավասությունը գտնվում է ոչ թե իմ, ձեր որոշելիքի տիրույթում, այլ կոնկրետ անձի, ապա ճիշտ չէ, որ ես գնահատական հնչեցնեմ»,- ասաց նա:

Հարցին՝ եթե Արմեն Սարգսյանն ընտրվելուց հետո ներկայացնի քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերը, ինչից հետո պարզվի, որ լեգիտիմության հետ կապված խնդիրներ կան, ի՞նչ պետք է արվի, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց.

«Նման դեպքերի համար կան համապատասխան ընթացակարգեր: Այն բոլոր տեսակետները, որոնք հնչում են, մեկնաբանություններ են: Այս պահի դրությամբ, եթե խոսքը վերաբերում է Սահմանադրության 124-րդ հոդվածի երկրորդ մասին՝ հանրապետության նախագահին ներկայացվող պահանջներին, և այդ փաստաթղթերին՝ ըստ «Կանոնակարգ» օրենքի՝ Սահմանադրության հիմքերն ապահովող փաստաթղթերին, ապա դրանք ներկայացված են պատկան մարմինների կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին