Կարևոր իրադարձություններ

Ընդդիմությունը միշտ էլ աժիոտաժ է սարքելու, չպիտի նեղանանք ընդդիմությունից, իրենց գործը էդ ա. Սեյրան Սարոյան

02 Մարտ, 2018 12:52
Ընդդիմությունը միշտ էլ աժիոտաժ է սարքելու, չպիտի նեղանանք ընդդիմությունից, իրենց գործը էդ ա. Սեյրան Սարոյան

Արմեն Սարգսյանը լուրջ մարդ է, նա նոր ներդրումներ կբերի: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Դիտարկմանը՝ վարչապետն էլ էր խոստացել նեդրումներ բերել, նա պատասխանեց՝ բերել է:

«Բոլորդ էլ տեսնում եք, որ Արմեն Սարգսյանը լուրջ մարդ է, բերեք, բոլորով օգնենք, այնպես չանենք, որ հավես չունենա, նույնիսկ, որ տնից դուրս գա, գնա գործի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանը քաղաքացիության հետ կապված համապատասխան փաստաթղթեր չունի, գեներալն արձագանքեց. «Ընդդիմությունը միշտ էլ աժիոտաժ է սարքելու, չպիտի նեղանանք ընդդիմությունից, իրենց գործը էդ ա, եթե տենց չանի, մեր երկրում ընդդիմություն չի լինի, եղած բանն էլ կարող է շեղեն: Ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ օրենքի մեջ է»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին