Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ 4-րդ նախագահ

02 Մարտ, 2018 12:03
Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ 4-րդ նախագահ

Այսօր՝ մարտի 2-ին, Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 101-ը, որոնցից 90-ը կողմ են քվեարկել, 10-ը` դեմ:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 1-ին, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Արմեն Սարգսյանը նշել էր, որ ընտրվելու դեպքում իր ողջ եռանդը, փորձն ու նվիրվածությունը ի սպաս կդնի Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ու Սփյուռքի ազգային խնդիրների լուծմանը: Կգործի ՀՀ Սահմանադրությանը հավատարիմ, կլինի մեկը` ով ոչ միայն կկատարի Հանրապետության նախագահի, այլեւ ՀՀ քաղաքացու բարձրագույն պարտականությունը:

«Փորձելու եմ իրականացնել ազգային միասնության գաղափարը` մեր երկիրը դարձնել մեկ ազգ, մեկ ժողովուրդ»,- ասել էր նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին