Կարևոր իրադարձություններ

Մարտի 2-ի աստղագուշակը

02 Մարտ, 2018 10:55
Մարտի 2-ի աստղագուշակը

Խոյ

Փորձեք մի փոքր ավելի պատասխանատու լինել ու ձեր վրա դրված պարտականությունները կատարել: Աստղերը խորհուրդ են տալիս հետևել առողջությանը, քայլեր ձեռնարկել՝ դիմադրողականության բարձրացման համար:

Ցուլ

Աստղերը ձեզ համար անակնկալ են կանխատեսել: Այսօր ժամանակ կունենաք մի փոքր հանգստանալու ու կյանքը վայելելու համար:

Երկվորյակ

Այսօր ձեզ համար առաջին պլանում կլինի տունը, ընտանիքը: Դա ճիշտ մոտեցում է, քանի որ վերջին շրջանում ողջ օրն անցկացնում էիք աշխատավայրում:

Խեցգետին

Բավական հագեցած օր է սպասվում: Այսօր կհասցնեք ամեն ինչ անել, այդ թվում՝ շփվել ընկերների հետ, փորձի փոխանակում կատարել:

Առյուծ

Ֆինանսական առումով մեծ հաջողություն է սպասվում, այնքան մեծ, որ կարող եք անգամ մեծ գնումներ ու ծախսեր ձեզ թույլ տալ:

Կույս

Ոչ այնքան հաճելի օր է լինելու, քանի որ վիճաբանություններ կարող են ծագել կոլեգաների կամ ընտանիքի անդամների հետ:

Կշեռք

Փորձեք կտրվել նյութական արժեքներից ու սկսեք մի փոքր մտորել բարոյական ու հոգևոր արժեքների շուրջ, դա այս պահին ձեզ իրոք անհրաժեշտ է:

Կարիճ

Այսօր դուք հագեցած կլինեք նոր մտքերով ու գաղափարներով: Դրանից դուք այնքան կոգևորվեք, որ ամեն բան կանեք, մտքերն իրականություն դարձնելու համար:

Աղեղնավոր

Այսօր ձեզ համար առաջին պլանում գործն ու կարիերան են, դուք այսօր ունակ չեք ոչ մի այլ բանի մասին մտածելու:

Այծեղջյուր

Այսօր բավական հետաքրքիր ու դրական իրադարձություններով լի օր է սպասվում: Անակնկալները ևս չեն բացառվում:

Ջրհոս

Ձեր կյանքում կարծես ամեն ինչ սկսում է դասավորվել: Եթե մինչ այս հարցեր կաին, որոնք ձեզ տանջում էին, ապա հիմա դրանք էլ լուծում կստանա:

Ձկներ

Այսօր ուրախ առիթի կմասնացեք, խնջույքի, որտեղ չի բացառվում, որ հաճելի ծանոթություն հաստատեք:

 

Լրահոս

Դիտել ավելին