Կարևոր իրադարձություններ

Մարտի 1–ից հետո Հայաստանն ընկավ երկրագնդի հետամնաց երկրների շարքում. Արամ Մանուկյան

01 Մարտ, 2018 19:00
Մարտի 1–ից հետո Հայաստանն ընկավ երկրագնդի հետամնաց երկրների շարքում. Արամ Մանուկյան

Աչք թարթելու նման անցան տասը տարիները, երբ հայաստանյան իշխանությունները գնդակահարեցին սեփական ժողովրդին․ «Մարտի 1-ի» տարելիցին նվիրված հանրահավաքի մեկնարկին այսպես ասաց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Գնդակահարեցին առնվազն տասը քաղաքացու, և մեր երկիրը ինչպես հոկտեմբերի 27-ին  հետ ընկավ մի անորոշ, երկար ժամանակահատված, այնպես էլ մարտի 1-ին՝ հետ ընկավ երկրագնդի հետամնաց երկրների շարքը: Հայաստանն այլևս ժողովրդավար չէր: Այդ օրն այստեղ գնդակահարվեց ժողովրդավարությունը, այդ օրն այստեղ գնդակահարվեց շարժումը, այն շարժումը, որը ստեղծվեց այս հրապարակում՝ երեսուն տարի առաջ»,- ասաց նա:

Մենք բոլորս բարոյական պարտք ունենք այս դատը հետապնդելու, մեր ժողովրդին, մեր սերունդներին ասելու, որ հասել ենք այս բանին, որ հանցագործները, որոնք մարդկանց գնդակահարել են,  որոնց անունները հայտնի են, որոնք Երևանի փողոցներով քայլում են, որոնք վայելում են, նրանք դեռևս ազատության մեջ են: Ուրիշը չի անելու: Մենք ենք դա անելու մեր միասնական կամքով»,- ասաց նա:

Արամ Մանուկյանն իր ելույթում նաև հիշատակեց «Մարտի  1-ի» զոհերի անունները՝ նշելով, որ պետք է հիշենք, որ նրանք զոհվել են Հայաստանի ազատության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին