Կարևոր իրադարձություններ

Դի Կապրիոն և Բրեդ Փիթը կնկարահանվեն Տարանտինոյի նոր ֆիլմում

01 Մարտ, 2018 16:30
Դի Կապրիոն և Բրեդ Փիթը կնկարահանվեն Տարանտինոյի նոր ֆիլմում

Դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն և Բրեդ Փիթը միասին կնկարահանվեն Քվենթին Տարանտինոյի նոր՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը:

Նշվում է, որ ֆիլմը էկրաններին կհայտնվի 2019 թվականին:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում 1969 թվականին: Երկու հիմնական կերպարները՝ Westerns-ի նախկին աստղն ու նրա կրկնորդը ամեն կերպ փրձում են հարմարվել նոր կյանքին Հոլիվուդում: Հերոսներից մեկի հարևանը Շերոն Թեյթն է՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կինը:

ֆիլմում անդրադարձ է կատարվում 1969թ. օգոստոսոսի 8-ի ողբերգությանը, երբ սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը և նրա բանդայի անդամները սպանեցին Շերոն Թեյթին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին