Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ, որ եթե մեր քայլերը ճիշտ կատարենք, 21-րդ դարը մերն է լինելու. Արմեն Սարգսյան

01 Մարտ, 2018 15:45
Վստահ եմ, որ եթե մեր քայլերը ճիշտ կատարենք, 21-րդ դարը մերն է լինելու. Արմեն Սարգսյան

Արտագաղթը կանխարգելելու, մարդկանց երկրին կապելու բազմաթիվ միջոցներ կան: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

«Այն նեգատիվ երևույթները, որոնք մենք պետք է հաղթահարենք՝ կոռուպցիայից մինչև անհանդուրժողականություն, բավարար չեն լինելու։ Կան դրական քայլեր, որոնց մեծ մասը նույնիսկ մեծ ներդնում կամ պետական որոշում չի պահանջում: Ինչո՞ւ չենք կարող մեր հայրենասիրությունը կիրառել այսօր, ոչ թե ապրիլին, այլ շաբաթ-կիրակի այցելենք Գյումրի, Վանաձոր, Արցախ՝ մեզ հետ տանելով սփյուռքի մեր հայրենակիցներին»,- ասաց նա:

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն հայտարարեց, որ լինելու է մեկը, ով ոչ միայն  ՀՀ նախագահի պարտականություններն է կատարելու, այլև նախ և առաջ լինելու է այս երկրի քաղաքացի:

«Փորձելու եմ ոչ միայն այս խորհրդարանի, այլև ՀՀ քաղաքացիների նախագահ լինել, նաև ներկայացնելու ինչ-որ իմաստով արցախահայության շահերը և լինելու ոչ թե իրական, այլ բարոյական աջակցությունը կրող նախագահ, փորձելու եմ ամեն ինչ անել՝ դառնալու հսկա սփյուռքահայության նախագահ՝ նպատակ ունենալով իրականացնել ազգային միասնականությունը և դարձնել մեր երկիրը մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ նախագահ ունեցող ազգ: Փոքր պետություն՝ համաշխարհային ազգ. վստահ եմ, որ եթե մեր քայլերը ճիշտ կատարենք, 21-րդ դարը մերն է լինելու»,- ասաց Սարգսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին