Կարևոր իրադարձություններ

«Հիվանդ մարդ է». Սոբչակի ամուսինն արձագանքել է Ժիրինովսկու և իր կնոջ միջև սկանդալային միջադեպին

01 Մարտ, 2018 12:11
«Հիվանդ մարդ է». Սոբչակի ամուսինն արձագանքել է Ժիրինովսկու և իր կնոջ միջև սկանդալային միջադեպին

 

Վլադիմիր Ժիրինովսկին հիվանդ մարդ է: Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի ամուսինը՝ դերասան Մաքսիմ Վիտորգանը:

«Դե նա ծեր հիմար է, ինչպե՞ս ես կարող եմ նրան արձագանքել: Հիվանդ մարդ է, ով տարեցտարի իր հացն է վաստակում: Ցանկացած մարդ, ով Ժիրինովսկուն տեսնի կադրերից դուրս, նրան կխղճա այնպես, ինչպես կխղճա հիվանդ մարդուն»,- ասել է Վիտորգանն՝ անդրադառնալով իր կնոջ և Ժիրինովսկու միջև սկանդալային միջադեպին:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին «Россия 1» հեռուստաալիքով ընտրությունների վերաբերյալ հեռուստաբանավեճի ժամանակ վիրավորել էր Քսենյա Սոբչակին, իսկ վերջինն էլ բաժակով ջուրը դատարկել է նրա վրա:

 

Կարդացեք նաև՝ Սոբչակին հայհոյում է Ժիրինովսկին, և նրա երեսին ջուր է շփում վիրավորված Սոբչակը

 

Լրահոս

Դիտել ավելին