Կարևոր իրադարձություններ

Հայաստանն այսօր ավելի հզոր է, հարուստ, սակայն ավելի բևեռացված. Արմեն Սարգսյան

01 Մարտ, 2018 11:50
Հայաստանն այսօր ավելի հզոր է, հարուստ, սակայն ավելի բևեռացված. Արմեն Սարգսյան

26 տարի առաջ Հայաստանը շատ ավելի փոքր էր իր տնտեսական հզորությամբ, սակայն հասարակությունն ավելի քիչ էր բևեռացված: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ անկախության 26 տարիները հեշտ չեն եղել. շրջափակում, պատերազմ, անհրաժեշտություն հսկայական մարդկային, տնտեսական ու ֆինանսական ռեսուրսների կենտրոնացում զուտ պաշտպանական խնդիրների վրա և այլն:

«Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի բանակ, որն իր տեսակով չի զիջում շատ եվրոպական բանակների, բայց այդ երկրներում բյուջեն բազմամիլիարդ է: Սակայն մենք արժանապատվությամբ կրում ենք այդ բեռը: Իհարկե, այս 26 տարիները հաղթանակների ու անհաջողությունների տարիներ են, բայց դա Արցախի պատերազմում մեծ հաղթանակի տարիներ են, որը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Տարիներ հետո մենք կրկին անգամ զգացինք հաղթանակի քաղցր համը: Մենք ունեցել ենք հաղթանակներ, Սարդարապատ, Բաշ Ապարան, բայց արցախյան հաղթանակը յուրօրինակ է, որով պետք է հպարտ լինենք:

Այսօր մեր պետությունն ավելի հզոր է, ավելի հարուստ է, բայց ավելի բեւեռացված, եւ հաջողությունների կողքը ունենք աղքատություն, սոցիալական անվասարություն»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին