Կարևոր իրադարձություններ

«Կրթության և գիտության նախարարությունում «շունը տիրոջը չի ճանաչում» (լուսանակարներ)

01 Մարտ, 2018 11:21
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Կրթության և գիտության նախարարությունում «շունը տիրոջը չի ճանաչում» (լուսանակարներ)

Զարմանահրաշ գերատեսչություն է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը՝ Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ... Միայն այս գերատեսչությունից կարելի էր նույն հարցի վերաբերյալ տարբեր պատասխաններ ստանալ: Խոսքը վերաբերվում է Շիրակի պետհամալսարանում փետրվարի 12-ին տեղի ունեցած որոշ ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրություններին, որոնք ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը անցկացրել էր բուհի կանոնադրության որոշ կետերի կոպիտ խախտումով: Այդ հարցի վերաբերյալ մենք՝Գ.Համբարյանը և Հ.Խորիկյանը դիմել էինք ԿԳ նախարարին:

Հետագայում պարզվեց,որ նույն հարցի վերաբերյալ ԿԳ նախարրաություն էին դիմել նաև որոշ ԶԼՄ-ներ,այդ թվում նաև Գյումրիում հրապարակվող "Ասպարեզ" օրաթերթը,ում "բախտը բերել" էր.ԿԳ նախարարությունը առաջինը հենց նրաց էր պատասխանել փետրվարի 20-ին ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազի ղեկավար Նաիրի Հարությունյանի անունից, կատարող՝ Հ․Տոնոյան(լուսանկար): Սույն անձանց կողմից պատրաստված պատասխանը ուղղակի ցնցող էր...Կրթական ոլորտի ներկայացուցիչները Սահակ Միանսյանի հանցանքը օրինականացնելու նպատակով ընտրողաբար էին մեկնաբանել բուհի կանոնադրության դեկանների ընտրության կարգին վերաբերող կետերը և մոռացել էին 98 հոդվածի 3-րդ կետը:

Ըստ այդ հոդվածի համապատասխան կետի՝ ֆակուլտետի խորհուրդը սահմանված կարգի համաձայն իրականացնում է ֆակուլտետի դեկանի ընտրություն: Սակայն Լևոն Մկրտչյանի աշխատակազմի ղեկավարը չէր մոռացել նաև ամբողջությամբ մեջբերել 102-րդ կետը՝դեկանն ընտրվում է գիտական խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով։ Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն: Այո՛,ճիշտ եք կարդացել՝դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն,որի մասին մենք բարձրաձայնում ենք և որը մեջբերեց նաև ԿԳ նախարարի աշխատակազմի ղեկավարը: Այսինքն,ԿԳ նախարարության բարձրապաշտոնյան ակամայից ընդունեց,որ իր պատրոնի ընկերը՝կրթական գործի Կոլումբոս ռեկտորը կոպտորեն խախտել է ՇՊՀ կանոնադրությունը:

Այս փաստը բարձրաձայնելուց և իմ կողմից այս թեմային վերաբերող մի քանի հարցազրույցներից հետո ԿԳ նարարությունը մեր դիմումից 22 օր անց՝փետրվարի 28-ին ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի անունից, չզարմանաք, մի այլ պատասխան է ուղարկել մեզ:

Հիմա էլ Լևոն Մկրտչյանի ենթական արդեն «մոռացության» մատնեց ՇՊՀ կանոնադրության երկու կետերը՝98.3 և 102-ը (լուսանկար): Այսինքն,թողեցին այն ինչ իրենց պետք է:

ԿԳ նախարարության պատասխաններում հղում է արվում նաև 2017 թ-ի ապրիլի 11-ի գիտական խորհրդի նիստում հաստատված "ՇՊՀ դեկանի ընտրության", "ՇՊՀ ամբիոնի վարիչի ընտրության" կանոնակարգերի և մրցույթների իրականացման այս կարգերի համապատասխանության վրա:

ԿԳ նախարարին տեղեկացնենք,որ գիտխորհրդի այդ որոշումը ԱՆՕՐԻՆԱԿԱՆ է,քանի որ խախտում է բուհի կանոնադրությունը,իսկ ավելի կոնկրետ՝98 հոդվածի 3-րդ կետը,որի մասին ԿԳ նախարարության պաշտոնյաները չգիտես ինչու միշտ «մոռանում» են: Իր այս պատասխանով,ԿԳ նախարի տեղակալը տարրական հիմար վիճակի մեջ է դնում ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավարին: Ամո՛թ է պարոն Մկրտչյան,սա Հայաստան երկիրն է,այլ ոչ թե Ձեր դուքյանը: Ինչպե՞ս կարելի է հասկանալ,որ նույն հարցին վերաբերող երկու տարբեր պատասխաններ եք տալիս:

Լևոն Մկրտչյանը ԱԺ-ում փետրվարի 28-ին ելույթ ունենալով մեզ խորհուրդ տվեց իր հովանավորյալ Սահակ Մինասյանի թույլտրված անօրինականությունների համար դիմել դատարան: Հետաքրքիր է,ի՞սկ ԿԳ նախարարն ինչի՞ համար է,որ մենք կրթությանը վերաբերող տարրական հարցերի համար պետք է դատարան դիմենք: Չգիտեի,որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը իր պարտականությունները դրել է դատավորների վրա,իսկ ինքն էլ պատրաստվում է մեծ շոում ծրագրի Շիրակի պետհամալսարանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին