Կարևոր իրադարձություններ

Ի դեմս ՀՀԿ խմբակցության՝ գործ ունենք անհասկանալի քաղաքական համույթի հետ. Նաիրա Զոհրաբյան

01 Մարտ, 2018 11:09
Ի դեմս ՀՀԿ խմբակցության՝ գործ ունենք անհասկանալի քաղաքական համույթի հետ. Նաիրա Զոհրաբյան

Ի դեմս ԱԺ ՀՀԿ խմբակցության՝ գործ ունենք անհասկանալի քաղաքական համույթի հետ, որի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մերժվելուց հետո ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ նախագիծը չընդունվեց ձայների 33 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ:
 
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝  փաթեթի ընդունումը հակասում է ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների կողմից ստանձնած տնտեսական ինտեգրացիայի խթանման քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային պարտավորություններին:
 
«Առաջին ընթերցմանը խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել, հետո նո՞ր հասկացան, որ հակասում է ինչ-ինչ պայմանագրերի»,- արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանն էլ իր հերթին կոչ արեց բացել, նայել մաքսային տնտեսական օրենսգրքի համապատասխան հոդվածը և տեսնել, որ հակասություններ չկան:

 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին