Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

28 Փետրվար, 2018 20:59
Հեղինակ՝ Տարոն Մարգարյան
Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Ցավով տեղեկացա նշանավոր մտավորական, անվանի ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Մկրտչյանի մահվան մասին:

Ահռելի է նրա ավանդն ազգային կինոյի ու թատերարվեստի ոլորտներում: Նրա բերմադրած ֆիլմերը պատմություններ են տարբեր ժամանակաշրջանների հայ մարդկանց ճակատագրերի մասին, իսկ պետական մրցանակների արժանացած «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուսը», անկասկած, համալրել են հայ կինոյի դասականների շարքը:

Մտավորականի իր բարձր կերպարով Ալբերտ Մկրտչյանը բացառիկ անհատ էր մեր իրականության մեջ, իսկ նրա ֆիլմերը՝ բացառիկ արժեքներ, որոնք դեռ երկար կշարունակեն կրթել նոր սերունդներ:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մկրտչյան ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին, ինչպես նաև նրա արվեստի բազմահազար երկրպագուներին:

 

Լրահոս

Դիտել ավելին