Կարևոր իրադարձություններ

Իսրայելը կշրջափակի Երուսաղեմի արաբաբնակ արևելյան շրջանները

14 Հոկտեմբեր, 2015 18:44
Իսրայելը կշրջափակի Երուսաղեմի արաբաբնակ արևելյան շրջանները

Իսրայելի բանակի ստորաբաժանումները կուղղվեն ոստիկանության ուժեղացմանը: Սա այն լրացուցիչ քայլերից է, որոնք հրեական պետության կառավարությունը օգտագործում է երկրում սկսված ահաբեկչությունների դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը` հղում անելով Իսրայելի անվտանգության խորհրդին:

Իսրայելի իշխանությունները նաև որոշել են շրջափակել Երուսաղեմի արևելյան շրջանները, որտեղ հիմնականում ապրում են արաբներ, և որոշ վայրերում մտցնել պարեկային ժամ:

Ահաբեկիչների տները նախկինի պես կքանդվեն և չի թույլատրվի դրանց տարածքներում կառուցել նորերը:

 

Լրահոս

Դիտել ավելին