Կարևոր իրադարձություններ

Տիգրան Պետրոսյանը զիջել է առաջատարի դիրքը «Aeroflot Open»-ում

25 Փետրվար, 2018 11:00
Տիգրան Պետրոսյանը զիջել է առաջատարի դիրքը «Aeroflot Open»-ում

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը զիջել է առաջատարի դիրքը Մոսկվայում ընթացող «Aeroflot open» միջազգային մրցաշարում:

Մրցաշարրի 5-րդ տուրում Պետրոսյանի մրցակիցը Դմիտրի Գորդիվսկին էր: Շախմատիստները պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Այժմ Տիգրան Պետրոսյանն ունի 4 միավոր և կես միավորով հետ է միակ առաջատարից՝ Վլադիսլավ Արտեմիևից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Արմեն Միքայելյանը: Միավորը կիսեցին Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Մոսկվայում ընթացող «Aeroflot open» մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 2-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին