Կարևոր իրադարձություններ

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան կստորագրեն հռչակագիր՝ եվրաինտեգրման հեռանկարների մասին

25 Փետրվար, 2018 00:30
Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան կստորագրեն հռչակագիր՝ եվրաինտեգրման հեռանկարների մասին

Մարտի 2-ին կայանալիք համաժողովի ժամանակ Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը կստորագրեն համատեղ հռչակագիր տարածաշրջանային անվտանգության և երեք երկրների եվրոպական ինտեգրան հեռանկարների մասին։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն։

Ստորագրումը կկայանա «Մոլդովայի հանրապետություն, Վրաստան և Ուկրաինա. Արևելյան գործընկերությունն ու անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջխորհրդարանական համաժողովի շրջանակում։

Համաժողովի շրջանակում կքննարկվեն ոչ միայն գործողությունների համաժամեցման հարցերը՝ անվտանգության տարածաշրջանային մարտահրավերներին հակազդելու համար, այլև խնդիրները պաշտպանության, էներգետիկ ենթարկառուցվածքի և եվրոպական ինտեգրման գործընթացների խորացման ոլորտներում։

Ֆորումին կմասնակցեն Եվրախորհրդարանի, ԱՄՆ Կոնգրեսի, ՆԱՏՕ-ի, Եվրասիական կենտրոնի, Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաև հայտնի միջազգային փորձագետներ և քաղաքագետներ։

 

Լրահոս

Դիտել ավելին