Կարևոր իրադարձություններ

Գերմանացի դարպասապահը որոշել է ջուր խմել և գոլ է բաց թողել (տեսանյութ)

24 Փետրվար, 2018 23:50
Գերմանացի դարպասապահը որոշել է ջուր խմել և գոլ է բաց թողել (տեսանյութ)

Հետաքրքրաշարժ միջադեպ է տեղի ունեցել Գերմանիայի՝ նշանակությամբ երկրորդ լիգայի 24-րդ տուրի «Դույսբուրգ»-«Ինգոլշտադտ» հանդիպման ժամանակ:

Տանտերերի դարպասապահը որոշել է ջուր խմել և չի նկատել, թե ինչպես է զարգանում մրցակցի գրոհը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ուշագրավ գոլի տեսանյութը հրապարակվել է Twitter-ում:

Տանտերերի օգտին 1:0 հաշվի ժամանակ «Ինգոլշտադտի» հարձակվող Ստեֆան Կուչկեն, օգտվելով դարպասապահի անուշադրությունից, հավասարեցրել է խաղի հաշիվը: Այնուամնեայնիվ, «Դույսբուրգի» ֆուտբոլիստներին հաջողվել է առաջ անցնել հյուրերից: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի

 

Լրահոս

Դիտել ավելին