Կարևոր իրադարձություններ

«SpaceX»-ը բաց է թողել համացանցի տարածման արբանյակներով առաջին հրթիռը (տեսանյութ)

24 Փետրվար, 2018 23:35
«SpaceX»-ը բաց է թողել համացանցի տարածման արբանյակներով առաջին հրթիռը (տեսանյութ)

«SpaceX» ընկերությունը բաց է թողել «Falcon 9» հրթիռը, որի վրա տեղակայված են ռադիոտեղակայմանը հետևելու համար նախատեսված իսպանական «Paz» արբանյակներները, ինչպես նաև երկու հաղորդակից «Microsat-2» և  «Microsat-2b» արբանյակներ, որոնք նախատեսված են  համացանցի տարածման  փորձնական «Starlink» նախագծի համար:

Մինչև 2024-ը կազմակերպությունը մտադիր է ուղեծրում 1000 արբանյակից բաղկացած ցանց ստեղծել՝ մեկ վայրկյանում մինչև մեկ գիգաբայթ միջին արագության համացանցային կապով, որոնք պետք է ապահովեն երկրի ողջ մակերույթով համացանցի տարածումը:

Համացանցի գլոբալ տարածման նախագծի շուրջ ընկերությունն աշխատում է 2014-ից

 

Լրահոս

Դիտել ավելին