Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում մեքենան մխրճվել է դպրոցի շենքի մեջ. զոհվել է 9 երեխա

24 Փետրվար, 2018 23:23
Հնդկաստանում մեքենան մխրճվել է դպրոցի շենքի մեջ. զոհվել է 9 երեխա

Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգի Մուզաֆարփուր քաղաքում մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան մխրճվել է դպրոցի շենքի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 9 սան, տուժել՝ 24-ը:

«India Today»-ի փոխանցմամբ՝ մեքենան ընթանալիս է եղել մեծ արագությամբ:

Վարորդի ինքնությունը, ինչպես նաև վթարի պատճառները դեռևս ճշտվում են:

Տարվում է հետաքննություն:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Լրահոս

Դիտել ավելին