Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը Սիրիայում կիրառում է արգելված զինամթերք. Արևելյան Ղուտայում զոհվել է ավելի քան 500 մարդ

24 Փետրվար, 2018 21:39
Ռուսաստանը Սիրիայում կիրառում է արգելված զինամթերք. Արևելյան Ղուտայում զոհվել է ավելի քան 500 մարդ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը ՌԴ-ի աջակցությամբ շարունակում են Արևելյան Ղուտայի ռմբակոծությունները։ 7 օրվա ընթացքում այնտեղ զոհվել է ավելի քան 500 խաղաղ բնակիչ, այդ թվում 123 երեխա։ Այս տվյալները ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը։

Դիտորդներն այսօր զոհերի թվի նոր գնահատական են տվել՝ փլատակների հավաքումից և նոր դիեր հայտնաբերելուց հետո։

«7 օրում սպանվել է 505 խաղաղ բնակիչ, այդ թվում 123 երեխա»,-հայտնել է կենտրոնի տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը։

 
 

SCD @SyriaCivilDefe teams are working incessantly to evacuate the injured civilians amidst massive destruction, caused by aerial attacks of residential areas by Russian and Regime warplanes in #Douma city today. #SaveGhouta #Syria Feb 24

 

Այսօր զոհերի թիվն աճել է 29-ով։

Արևելյան Ղուտայից 15-ամյա Մուհամմադ Նաեմը Twitter-ում պատմել է մահաբեր հարձակումների հետևանքների մասին։ Նա ցույց է տվել, թե ինչի են վերածվել քաղաքային փողոցներն ու շենքերը ռմբկոծություններից հետո։

Сирия

Сирия

Сирия

 

Լրահոս

Դիտել ավելին